Չինաստանի ակտիվության աճի պատճառով Ավստրալիան ցանկանում է նոր հրթիռային համակարգ տեղադրել
Ավստրալիայի կառավարությունը դիտարկում է նոր հրթիռային համակարգի կառուցում երկրի հյուսիսում գտնվող շրջանները պաշտպանելու համար,Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական ակտիվության պատճառով, այս մասին հայտնում է Australian տեղական թերթը՝ հղում անելով իրենց պաշտպանության նախարարությանը։
« Կառավարությունը դիտարկում է ձեռք բերել նոր հրթիռային համակարգ, որը կարող է պաշտպանել երկրի հյուսիսի մեծ մասը թշնամու նավերից», - գրում է թերթը։
Կառավարությունը, ի թիվս այլ հարցերի, դիտարկում է ավստրալական StrikeMaster համակարգը։ Այն ներառում է 250 կիլոմետր հեռահարությամբ ծովային հարվածային հրթիռ և Bushmaster զրահափոխադրիչներ։
Հրթիռային համակարգը պոտենցիալ կերպով կարող է հետ պահել չինական նավերին, որոնք ուղի են ընտրել Թիմոր և Արաֆուրա ծովերով և Տորեսի նեղուցով:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս նախաձեռնությունը լրացնում է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզի՝ երկրի ուժերն ուժեղացնելու ձգտումները։
«Մենք պետք է ներդնենք այն կարողությունները, որոնք մեզ հնարավորություն կտան թիրախավորել պոտենցիալ թշնամիների ուժերը», - ասել է Մարլը նոյեմբերին ունեցած ելույթում։
Մեկ տարի առաջ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարեցին AUKUS եռակողմ պաշտպանական գործընկերության մասին, որի նպատակն է հակազդել Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հնարավոր սպառնալիքներին: Սակայն վերջին շրջանում դաշինքի անդամների գործողությունները վկայում են տարածաշրջանում ուժերի ռազմավարական և քաղաքական դասավորվածությունը փոխելու ցանկության մասին։ Հուլիսի վերջին հաղորդվել էր, որ Բրիտանիան սուզանավերի նավատորմ կուղարկի Ավստրալիա՝ որպես Չինաստանին զսպող գործոն: Նշվել է, որ բրիտանական սուզանավերը կտեղակայվեն Պերտում՝ Ավստրալիայի արևմտյան ափին մինչև 2040 թվականը։
Ռուսաստանը բազմիցս անհանգստություն է հայտնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրերի վիճակի վերաբերյալ՝ կապված այն բանի հետ, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները փոխգործակցության ձևեր են ներմուծում, որոնք ուղղված են այլ երկրներին, մասնավորապես՝ Չինաստանին զսպելուն:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժ...
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի փորձով իր Սու 30-ների համար. հնդկական պորտալ
Ռուսաստանից Հայաստանն իր ձեռք բերած Սու-30-ը չի կիրառել Արցախյան 44-օրյա պատերազմում: Այս մասին հայտնում է հնդկական մասն...
Վրաստանը պատրաստվում է թողարկել իր առաջին ԱԹՍ-ն
Վրաստանը Լեհաստանի հետ միասին պլանավորում է մի քանի ամսից թողարկել անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտարարել է Վրաստանի վարչ...
Կարմիր խաչը դեկտեմբերին այցելել է Բաքվում պահվող հայերին
Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին տեսակցությունը պահվող հայերին տեղի է ունեցել դեկտեմբերին։ Ն...