Վիտալի Բալասանյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Կիրակի օրն Արցախում կայացած հանրահավաքը հերքեց ադրբեջանական քարոզչության կեղծ պնդումը, թե Արցախում մի քանի հազար մարդ է մնացել։
Նախորդ հանրահավաքներին ադրբեջանցիներն ասում էին, թե մարդկանց ավտոբուսներով Հայաստանից են բերում, հիմա միջանցքը փակ է, մարդ բերել հնարավոր չէ, սրան գումարած՝ վառելիքի ճգնաժամը, որի պայմաններում, սակայն, Արցախի Վերածննդի հրապարակում եւ հարակից տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 70 հազար մարդ էր հավաքվել։
Ըստ արցախցիների՝ մյուս կարեւոր ուղերձը պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոստումն էր, որ ոչ մի զիջում չի լինելու Ադրբեջանին։ Իսկ այն, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ելույթ չունեցավ, խոսում է այն մասին, որ Արցախում սահուն իշխանափոխություն է սկսվել, ու Փաշինյանին մերժել չկարողացող Հարությունյանի փոխարեն իշխանության է գալիս մերժելու ունակ Վարդանյանը։
Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր նրանք, ովքեր արցախցիների եւ Արցախի հաշվին պատրաստ են զիջումների, տեղ չեն ունենալու նոր ձեւավորվող կաբինետում։ Տեղեկացանք նաեւ, որ բավականին լարված են Ռուբեն Վարդանյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարաբերությունները։ Եթե նախկինում Վիտոն ռուսների ու ադրբեջանցիների հետ թիվ մեկ բանակցողն էր, հիմա նրան հետին պլան են մղել, եւ նա նախօրեի հանրահավաքին անգամ չի մասնակցել։
Մեր աղբյուրն ասում էր, որ Վարդանյանը պահանջել է՝ կա՛մ ես, կա՛մ՝ Բալասանյանը։ Եվ չի բացառվում, որ Վիտոն հրաժեշտ տա պաշտոնին։ Շրջանառվում է անգամ նրան փոխարինողի անունը՝ ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյան՝ Ռիժի Լյովը։ Եվ մի մանրամասն էլ․ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն ակտիվորեն մասնակցում է իշխանական վերադասավորումներին եւ աջակցում է Ռուբեն Վարդանյանին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու.. Սամվել Բաբայան. «Սիվիլնեթ»
Պետք է ձևավորել Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցք, որը թույլ կտա ապագայում խուսափել տարածաշրջանում Իրանի դեմ Թ...