Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու.. Սամվել Բաբայան. «Սիվիլնեթ»
Պետք է ձևավորել Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցք, որը թույլ կտա ապագայում խուսափել տարածաշրջանում Իրանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի պատերազմից:Եթե դրան չպատրաստվենք, այդ պատերազմում կկործանվենք: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
«Միջանցք չի լինելու մոռացեք: Կռիվ է լինելու, բայց միջանցք չի լինելու: Ես դրա համար խոսում եմ, որ կռվի պատրաստվենք, ոչ թե միջանցքից խոսենք»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանն այժմ թուլացել է, ոչ թե չի ցանկանում, այլ չի կարող կտրուկ գործողություններ անել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ: Իսկ Հայաստանը միայն պահանջում է Ռուսաստանից՝ ինքը որևէ բանի պատրաստ չլինելով։ Բաբայանը հավելում է, որ նման իրավիճակում, երբ Հայաստանը գործոն չէ, Ռուսաստանը պահում է Արցախն այնքան, որքան ի վիճակի է:
Ինչ վերաբերում է Թուրքիա- Ադրբեջան համագործակցությանը, Սամվել Բաբայանը նշել է, որ «Իրանից մինչև Թեհրան, Թավրիզը՝ Կասպյան ավազանով ուզում են պոկել»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը` Ալիևի ելույթի վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի ելույթի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է․ «Այսօր՝ դեկտեմբերի...
Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու է. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` ֆրանսիական France 24-ին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ...
️Ադրբեջանը լիովին օգտվել է Ուկրաինայի պատերազմից. The Jerusalem Post
Ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը՝ աշխարհի ամենառեպրեսիվ և ավտոկրատ երկրներից մեկը, շրջափակում է Լեռնային Ղարաբաղը Հ...
Վիտալի Բալասանյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Կիրակի օրն Արցախում կայացած հանրահավաքը հերքեց ադրբեջանական քարոզչության կեղծ պնդումը, թե Արցա...