ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտվել է ձկնաբուծարաններում ձկների անկման պատճառը․ մանրամասներ
ՍԱՏՄՆ-ն այս տարվա երկրորդ կիսամյակում մոտ 85 ստուգում ու մշտադիտարկում է իրականացրել ձկնաբուծարաններում, կատարել նմուշառումներ ու լաբորատոր հետազոտություններ և պարզել է, թե ինչից են ձկնաբուծարաններում անկումները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի քանի տարի է իրենք ստուգումներ են իրականացնում ձկան մսում մնացորդային նյութերի վերաբերյալ, և տվյալներն ուղարկում են Եվրամիություն՝ ԵՄ շուկա հետագայում ձկնամթերք արտահանելու համար։ Նրանք ակնկալում են, որ ԵՄ-ից դրական ազդակներ կստանան։
Գեորգի Ավետիսյանը հաստատեց՝ ձկնաբուծարաններում մեծ քանակությամբ ձկներ են անկել և դեռ անկում են՝ ավելի քիչ ու ոչ մտահոգիչ քանակությամբ։
Ինչ վերաբերում է երեկ տարածված այն լուրերին, որ փողոցում վաճառվում է սատկած ձուկ, ոչ մի դեպքում պետք չէ գնել, Ավետիսյանը ողջունելով ընդգծեց, որ փողոցից սնունդ, առավել ևս ձկան միս գնել չի կարելի։
«Մենք գիտենք, թե ինչից են անկումները։ Խուճապի կարիք չկա։ Այն հիվանդությունը, որ հայտնաբերել ենք, մարդկանց համար բացարձակ անվնաս է։ Բայց դա չի նշանակում, որ փողոցից կարելի է գնել կենդանական ծագման մթերք»,- փաստեց նա։
Ըստ Ավետիսյանի՝ այս ոլորտում հաջորդ կարևոր խնդիրը հայկական ձկնամթերքի անվան տակ Ռուսաստանում այլ երկրի արտադրանքի վաճառքի դեպքերն են։ Տեսչական մարմնի աշխատակիցները նման դեպքերը կանխելու հանձնարարական ունեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնում ենք քաղաք, պաշտոնյաներին բերենք այստեղ․ բողոքի դուրս եկած արցախցիները՝ հետագա քայլերի մասին
Քիչ առաջ հայտնեցինք, որ արցախցիները, որոնք ողջ գիշերն անցկացրել են ռուս խաղաղապահների շտաբի մոտ, հայտարարեցին․ «Եթե մենք...
Անհատ տաքսիստները պետք է լիցենզավորվեն․ ինչպես դիմել
Դեռ օրեր առաջ հայտնել էինք, որ անհատ տաքսիստները պետք է լիցենզավորվեն։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կշրջափակենք խաղաղապահների անցակետերը. արցախցի ակտիվիստները զայրացել են
Արցախցիները հաղորդում են, որ չեն պատրաստվում այնտեղից գնալ, ավելին նրանք խաղաղապահներին խնդրել են հրամանատարին փոխանցել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պուտին, պահիր քո խոսքը»․ մի խումբ արցախցիներ՝ ռուս խաղաղապահների շտաբի մոտ են
«Բացեք կյանքի ճանապարհը», «Պուտին, պահիր քո խոսքը»: Նման վանկարկումներով բողոքի ակցիա է կազմակերպվել Ստեփանակերտի օդանավ...