«Երկու երկրների հարաբերությունները ժայռի պես ամուր են». Վան Ին՝ Ռուսաստանի և Չինաստանի մասին
Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև քաղաքական և ռազմավարական փոխվստահությունը վերջին տարում ամրապնդվել է, երկու երկրների հարաբերությունները «ժայռի պես ամուր են»։ Նախարարը նշել է, որ 2022 թվականին Ռուսաստանը և Չինաստանը խորացրել են բարեկամական և բարիդրացիական համագործակցությունը, համապարփակ ռազմավարական համագործակցությունը դարձել է «ավելի հասուն և ամուր»։
Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ՝ անտագոնիստական չեն, դրանք հիմնված են չմիավորման և չառճակատման սկզբունքների վրա, հավելել է դիվանագետը:
Անդրադառնալով Միացյալ Նահանգներին՝ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ին և ընդհանուր առմամն մյուս արեւմտյան երկրներին հակազդելու համար, որոնք ձգտում են նսեմացնել իր երկրի իմիջը, Չինաստանի իշխանությունները հաջողությամբ օգտագործել են ՄԱԿ-ի հարթակը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«Բայդենն այդ հարցում անձնական աջակցություն է խոստացել Էրդողանին». Քալըն
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելո...