«Պատասխանատվությունը կրում է Ղարաբաղում ապրող հայերի ղեկավարությունը». Լավրով
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականները շուրջօրյա միջոցներ են ձեռնարկում Լաչինի ճանապարհին իրավիճակը կարգավորելու համար՝ կապեր պահպանելով ներգրավված բոլոր կողմերի հետ։ Այս մասին դեկտեմբերի 23-ին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կայացած բանակցություններում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Սակայն, ռուս նախարարը ընդգծել է, որ եթե Բաքուն և Երևանը ցանկանում են հրաժարվել խաղաղապահ առաքելության ծառայություններից, կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել այլ տարբերակներ։ Լավրովի խոսքով, Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի լուծի, իր խոսքով, Գըզըլբուլագ և Դեմիրլի (Իրական անվանումները` Կաշեն և Դրմբոն) հանքավայրերի շահագործման հետ կապված վեճերը, որոնք գտնվում են խաղաղապահների կողմից վերահսկվող Ղարաբաղի տարածքում։
ՌԴ արտգործնախարարը վստահեցրել է, որ Ռուսաստանը, ինչպես և ոչ ոք, շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեւական, արդար խաղաղությամբ։ Լավրովը Բայրամովին ասել է, որ ադրբեջանական մոնիթորինգային հանձնաժողովի այցի վերաբերյալ կողմերի համաձայնությունը խափանվել է ոչ ռուս խաղաղապահների մեղքով. նրա խոսքով` դրա պատասխանատվությունը կրում է Ղարաբաղում ապրող հայերի ղեկավարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...