«Ադրբեջանական առաջարկները հիմք կստեղծեն իրավական փաստաթղթի համար». Լավրովն ասել է` ինչ են խոսել Բայրամովի հետ
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկները կօգնեն իրավական փաստաթղթի հիմքը դնել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով, այժմ պետք է ամեն ինչ անել խաղաղության պայմանագիր հաստատելու համար։
«Բանակցություններում մենք անդրադարձել ենք խաղաղության պայմանագրի թեմային, պետք է ամեն ինչ անել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար։ Ադրբեջանական առաջարկները հիմք կստեղծեն իրավական փաստաթղթի համար»,- ընդգծել է Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը, ինչպես ոչ ոք, շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ և արդար գոյակցությամբ։ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ ռուս խաղաղապահները շուրջօրյա աշխատում են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար եւ կապի մեջ են կողմերից յուրաքանչյուրի հետ։
Լավրովն իր ելույթի ժամանակ ասել է նաև, որ մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Հարավային Կովկասի 3+3 հարթակի հանդիպումը։ Այժմ կողմերը համաձայնեցնում են նոր շփումները նախարարների մակարդակով։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ հայկական կողմի՝ եռակողմ հանդիպումից հրաժարվելու մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ափսոսանք է հայտնել, որ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...