Դոնեցկում գնդակոծության հետևանքով վիրավորվել է Դմիտրի Ռոգոզինը
«Ցարսկիե Վոլկի» ռազմական խորհրդատվական խմբի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը վիրավորվել և հոսպիտալացվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի գնդակոծության հետևանքով, հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոգոզինի օգնականը։
«Դոնեցկի ծայրամասում հրթիռակոծվել է հյուրանոցը, որում վերջին ամիսներին ապրում էր ռազմական խորհրդականների խումբը՝ Դմիտրի Ռոգոզինի գլխավորությամբ։ Դմիտրի Օլեգովիչը վիրավորվել է մեջքից։ Նա հոսպիտալացվել է։ կյանքին վտանգ չկա,- ասել է աղբյուրը։
Վիրավորվել են նաև նրան ուղեկցող անձինք։
«Հարվածն ակնհայտորեն թիրախավորված էր: Փորձագետները հակված են կարծելու, որ հարվածի համար օգտագործվել է 155 մմ տրամաչափի Caesar ինքնագնաց հրետանային սարք, որը մշակվել և արտադրվել է ֆրանսիական Nexter ընկերության կողմից», - ավելացրել է Ռոգոզինի օգնականը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տվել ռուս խաղաղապահների մեքենան անցնի
Արցախի օմբուդսմենը Twitter-ում հրապարակել է Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում երկու ժամ առաջ նկարահանված տեսանյութ,...
Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել:Այս մա...
ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունների մասին
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գո...
Կոսովոն պատրաստվում է Թուրքիայից Bayraktar-ներ գնել
Կոսովոն բանակցություններ է վարում Թուրքիայի հետ 12 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք գնելու համար։ Այս մասին գրում է Avi...