Կոսովոն պատրաստվում է Թուրքիայից Bayraktar-ներ գնել
Կոսովոն բանակցություններ է վարում Թուրքիայի հետ 12 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք գնելու համար։ Այս մասին գրում է Avia. pro կայքը:
Նշվում է, որ Սերբիայի և Կոսովոյի միջև նոր լարվածության ֆոնին Պրիշտինան որոշել է ձեռք բերել թուրքական Bayraktar TB2 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիա։ Ենթադրվում է, որ անօդաչուները կօգտագործվեն Սերբիայի հետ սահմանակից շրջաններում հետախուզության, ինչպես նաև «Պանցիր-Ս» համալիրներին հակազդելու համար։
Մինչ օրս հայտնի է, որ Պրիշտինան և Անկարան արդեն բանակցում են Կոսովոյին Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարման շուրջ։ Աղբյուրները հայտնում են, որ Կոսովոն մտադիր է ընդհանուր առմամբ ընդունել 12 անօդաչու թռչող սարք։ Միաժամանակ հաղորդվում է, որ Թուրքիան և Կոսովոն դեռևս վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում, սակայն անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ կլինի արդեն հաջորդ տարի տրամադրել հարվածային անօդաչու սարքեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տվել ռուս խաղաղապահների մեքենան անցնի
Արցախի օմբուդսմենը Twitter-ում հրապարակել է Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում երկու ժամ առաջ նկարահանված տեսանյութ,...
ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունների մասին
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գո...
Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել:Այս մա...
ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանց...