ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տվել ռուս խաղաղապահների մեքենան անցնի
Արցախի օմբուդսմենը Twitter-ում հրապարակել է Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում երկու ժամ առաջ նկարահանված տեսանյութ, որտեղ ադրբեջանցի «բնապահպանները» թույլ չեն տալիս անցնել ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենան։ Երկու ադրբեջանցի հրամայում են բոլորին ավելի ամուր հավաքվել ճանապարհի կենտրոնում՝ այն ամբողջությամբ փակելու համար։ Նրանք բղավում են. «Բոլորը կենտրոնում, բոլորը դեպի ներս (դեպի ճանապարհ)»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: Այս մ...
Դոնեցկում գնդակոծության հետևանքով վիրավորվել է Դմիտրի Ռոգոզինը
«Ցարսկիե Վոլկի» ռազմական խորհրդատվական խմբի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը վիրավորվել և հոսպիտալացվել է Ուկրաինայի զինված ուժեր...
Կոսովոն պատրաստվում է Թուրքիայից Bayraktar-ներ գնել
Կոսովոն բանակցություններ է վարում Թուրքիայի հետ 12 Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք գնելու համար։ Այս մասին գրում է Avi...
ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ բանակցությունների մասին
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ Ստեփանակերտ-Գո...