Բայդենն այսօր Զելենսկիի հետ հանդիպմանը կհայտարարաի Կիևին Patriot ՀՕՊ հակամարգերի տրամադրման մասին. Axios
Այսօր Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին կայցելի Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ. այս հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարը կհայտարարաի Կիևին Patriot ՀՕՊ հակամարգերի տրամադրման մասին: Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:
Թեև ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ներառյալ Ֆրանսիան և Գերմանիան, վերջին շաբաթներին Ուկրաինային տրամադրել են հակահրթիռային պաշտպանության տարբեր համակարգեր, Patriot համակարգը կլինի ամենաառաջադեմը, որը կուղարկվի երկիր պատերազմի սկսվելուց ի վեր:
Զելենսկու այցը Վաշինգտոն կլինի նրա առաջին այցն արտասահման՝ երկրում պատերազմի սկսվելուց ի վեր: Նա կհանդիպի Բայդենի հետ, մամուլի ասուլիս կանցկացնի, այնուհետև ելույթ կունենա Կոնգրեսի համատեղ նիստում, և այդ ամենը՝ «մի քանի ժամվա ընթացքում»:
Նմանատիպ հոդվածներ
Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության...
ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հայտնում են ՌԴ պաշտ...
Շոյգուն առաջարկել է բարձրացնել զորակոչային տարիքը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջարկել է փուլ առ փուլ բարձրացնել զորակոչային տարիքը՝ ժամկետային...
Ազովի ծովը կրկին դարձել է Ռուսաստանի ներքին ծով. Շոյգու
Ազովի ծովը կրկին դարձել է Ռուսաստանի ներքին ծովը։ Այս մասին հայտարարել է ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, որը գերա...