Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան ներողություն է խնդրել երկրպագուներից
Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան ներողություն է խնդրել երկրպագուներից աշխարհի չեմպիոն ազգային թիմի ավտոբուսային շքերթը կիսատ թողնելու եւ Բուենոս Այրեսի կենտրոնում երկրպագուների հետ հանդիպումը չեղարկելու եւ ուղղաթիռներով հեռանալու համար։
«Մեզ թույլ չեն տալիս ողջունել բոլորին։ Անվտանգության մարմինները արգելում են շարժվել առաջ։ Բոլոր խաղացողների անունից՝ հազար ներողություն։ Շատ ափսոս»,- Թվիթերում գրել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան։
Լիոնել Մեսին ու Անխել Դի Մարիան Բուենոս Այրեսից մեկնել են հայրենի Ռոսարիո։
Բուենոս Այրեսի փողոցներում աշխարհի չեմպիոններին դիմավորել էր ավելի քան չորս միլիոն մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Դի Մարիան կրկնապատկեց հաշիվը. Արգենտինան վստահ առաջ է շարժվում
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, անցկացվում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում մրցում են մրցաշարի գործող չեմպի...
Ռոնալդուն միշտ այդպիսին է եղել․ Կարագեր
«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին,...
Մբապեին վիրավորելու պատճառով Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է արգենտինացիներին
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեն հայտնել է, որ նամակ է ուղարկել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախա...
Լիոնել Մեսսին բացեց խաղի հաշիվը
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, անցկացվում է Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, որում մրցում են մրցաշարի գործող չեմպի...