Մոդրիչը խոսել է Խորվաթիայի հավաքականում իր ապագայի մասին
Կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնել է, որ չի ավարտում իր կարիերան Խորվաթիայի հավաքականում:
«Մենք ոսկե մեդալ էինք ուզում և մոտ էինք այդ ամենին: Մենք կարող ենք հպարտանալ մեր խաղով և տուն վերադառնալ որպես հաղթող։
Հավաքականի մակարդակով հաջողությունն ինձ համար շատ կարևոր է, ես երջանիկ եմ: Մեր թիմը զգալիորեն աճել է, և հիմա մեր հաղթանակները քսան տարին մեկ անգամ պատահող հրաշք չեն։ Հիմա ես չեմ կարող մեր թիմին ընկալել որպես սև նժույգ. մենք ուժ ենք, որի հետ պետք է հաշվի նստել:
Մեր թիմի ապագան պայծառ է։ Որոշ խաղացողներ առաջին անգամ էին եկել խոշոր մրցաշարի և անմիջապես մեդալներ նվաճեցին: Ինձնից 12 տարի պահանջվեց, ես անցա աշխարհում ամեն ինչի միջով։ Նրանք պետք է գնահատեն ձեռք բերածը։
Այո, միգուցե սա իմ վերջին խաղն է Աշխարհի գավաթի խաղարկությունում, բայց ես հստակ ոչինչ չեմ կարող ասել: Ես կշարունակեմ խաղալ Խորվաթիայի հավաքականի կազմում Ազգերի լիգայում։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին Marca-ն:
Հիշեցնենք, որ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար խաղում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Խորվաթիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Մարոկկոյին:
Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները երկրորդ ԱԱ-ն անընդմեջ մեդալ են նվաճում մրցաշարում, բայց եթե նախորդ անգամ մեդալներն արծաթե էին, այս անգամ դրանք այլ փայլի էին։
Նմանատիպ հոդվածներ
Բենզեման մերժել է Մակրոնի հրավերը
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերը՝ միասին մեկնել Կատարում կա...
Մբապպեն Արգենտինային պարտվելուց հետո առաջին մեկնաբանությունն է արել
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն, երեկ Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինային պարտվելուց հետ...
Հայտնի է, թե որքան մարդ է այցելել Կատար՝ ԱԱ 2022-ի ընթացքում
Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ավելի քան 1,4 միլիոն մարդ է այցե...
Մեկնարկեց Արգենտինա-Ֆրանսիա խաղը․ ռեկորդային գումար կստանա հաղթող թիմը
Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի մեկնարկային կազմերն աշխարհի առաջնության եզրափակիչում. Արգեն...