Բենզեման մերժել է Մակրոնի հրավերը
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերը՝ միասին մեկնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակչին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Նշվում է, որ Բենզեման Մակրոնի հետ նախագահական ինքնաթիռով Դոհա մեկնելու հնարավորություն ուներ, սակայն նա մերժել է այս առաջարկը։
Բենզեման մրցաշարի մեկնարկից անմիջապես առաջ վնասվածք էր ստացել և չի կարողացել օգնել Ֆրանսիայի հավաքականին Կատարում։
Ուրբաթ Բենզեման Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ «Ինձ դա չի հետաքրքրում» գրառմամբ, որն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է հրավերին։ Աղբյուրը ESPN-ին հայտնել է, որ Բենզեման «լիարժեք աջակցում է թիմին և ցանկանում է, որ նրանք նվաճեն այս տիտղոսը, որն ինչ-որ կերպ նաև իրենը կլինի»:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Աշխարհի գործող չեմպիոն ֆրանսիացիները կխաղան Արգենտինայի հավաքականի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Մբապպեն Արգենտինային պարտվելուց հետո առաջին մեկնաբանությունն է արել
Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն, երեկ Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինային պարտվելուց հետ...
«Ինձնից գումար էին պահանջում». ինչու Մբապպեն չի խաղացել հայրենիքում
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարու...
Հանճարին արժանի հրաժեշտ. Ռոնալդոն՝ Մեսիին
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ելույթը 2022 թվականի աշ...
Հայտնի է, թե որքան մարդ է այցելել Կատար՝ ԱԱ 2022-ի ընթացքում
Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ավելի քան 1,4 միլիոն մարդ է այցե...