Մեկնարկեց Արգենտինա-Ֆրանսիա խաղը․ ռեկորդային գումար կստանա հաղթող թիմը

Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի մեկնարկային կազմերն աշխարհի առաջնության եզրափակիչում. 

Արգենտինա. Էմիլիանո Մարտինես, Նիկոլաս Տալյաֆիկո, Նիկոլաս Օտամենդի, Կրիստիան Ռոմերո, Նաուել Մոլինա, Ալեքսիս Մաք Ալիսթեր, Էնցո Ֆերնանդես, Ռոդրիգո Դե Պաուլ, Անխել Դի Մարիա, Լիոնել Մեսի, Խուլիան Ալվարես։ 

Ֆրանսիա. Ուգո Լյորիս, Դայոտ Ուպամեկանո, Ռաֆայել Վարան, Տեո Էրնանդես, Ժյուլ Կունդե, Օրելիեն Տչուամենի, Ադրիեն Ռաբյո, Ուսման Դեմբելե, Անտուան Գրիզման, Կիլիան Մբապե, Օլիվիե Ժիրու։ 

Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը մեկնարկել է Երեւանի ժամանակով 19:00-ին։ Հանդիպման գլխավոր մրցավարն է լեհ Շիմոն Մարցինյակը։ 
Denny 
Denny Jet 
Թիմերն աշխարհի առաջնություններում կհանդիպեն չորրորդ անգամ։ 

2018թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում 4:3 հաշվով հաղթել է Ֆրանսիան, որի կազմում դուբլի հեղինակ էր դարձել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Չորս տարի առաջ Ֆրանսիան նվաճեց իր երկրորդ տիտղոսը 1998 թվականից հետո։ 

1978թ․ աշխարհի առաջնությունում Արգենտինան է խմբային փուլում 2:1 հաշվով հաղթել Ֆրանսիային, որը այդ մրցաշարում փլեյ-օֆֆ դուրս չի եկել, իսկ Արգենտինան առաջին անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն։ 

Ֆրանսիան ու Արգենտինան հանդիպել են նաեւ 1930թ․ աշխարհի առաջնության խմբային փուլում․ 1:0 հաշվով հաղթել են արգենտինացիները։ 

Թիմերը նաեւ երկու ընկերական հանդիպում են անցկացրել։ 2007-ին Արգենտինան հաղթել է 1:0 հաշվով, 2009-ին՝ 2:0 հաշվով։ 

Ֆրանսիան Բրազիլիայից հետո 60 տարի անց ունի հնարավորություն դառնալու երկու առաջնությունում անընդմեջ տիտղոսը նվաճած առաջին թիմը։ 

Արգենտինան 1986թ․ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո առավելագույն հաջողություն ունեցել է 1990-ին եւ 2014-ին՝ դառնալով փոխչեմպիոն։ Երկու դեպքում էլ արգենտինացիները պարտվել են Գերմանիային։ 

Աշխարհի ընթացիկ առաջնությունում Արգենտինայի հավաքականը մեկնարկեց սենսացիոն պարտությունով՝ 1:2 հաշվով Սաուդյան Արաբիայից։ Հաջորդ երկու խաղերում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց Մեքսիկային եւ Լեհաստանին՝ խմբում 6 միավորով գրավելով առաջին տեղը։ 

1/8 եզրափակիչում Արգենտինան 2:1 հաշվով պարտության մատնեց Ավստրալիային։ Քառորդ եզրափակիչում արգենտինացիները հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեցին Նիդեռլանդներին։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։ 

Կիսաեզրափակիչում Արգենտինան 3:0 հաշվով պարտության մատնեց 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային։ 

Արգենտինայի թիմի ավագ, ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ վերջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։ 

Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլում 4:1 հաշվով հաղթեց Ավստրալիային, 2:1 հաշվով՝ Դանիային, 0:1 հաշվով պարտվեց Թունիսին եւ 6 միավորով գրավեց առաջին տեղը։ 

1/8 եզրափակիչում Ֆրանսիան 3:1 հաշվով ուժեղ էր Լեհաստանից, քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց Անգլիային՝ 2:1։ Կիսաեզրափակիչում ֆրանսիացիները 2:0 հաշվով առավելության հասան Մարոկկոյի թիմի նկատմամբ։ 

Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը կստանա ռեկորդային համարվող մրցանակային գումար։ 
ՖԻՖԱ-ի տվյալներով, ընդհանուր մրցանակային ֆոնդը ավելացել է 10% - ով և հասել 425 մլն եվրոյի: 

Գումարը բաշխվում է հետևյալ կերպ՝

Խմբային փուլը չհաղթահարած  16 թիմեր կստանան 9 միլիոն եվրո,

1/8-րդ եզրափակիչ դուրս եկածները ՝  12 միլիոն եվրո, 

Քառորդ եզրաակիչում պարտվողները ՝ 16 միլիոն եվրո, 

4 -րդ տեղը զբաղեցրած Մարոկկոն՝ 24 մլն եվրո, 

Բրոնզե մեդալներ նվաճած Խորվաթիան ՝ 26 միլիոն եվրո 

Արգենտինա-Ֆրանսիա այսօրվա եզրափակիչ խաղի հաղթողը կստանա 40․9 մլն եվրոյից ավելի, իսկ պարտվողը ՝ 29 մլն եվրո ։

 

 

Քաղաքականություն