Հայտնի է, թե որքան մարդ է այցելել Կատար՝ ԱԱ 2022-ի ընթացքում
Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ավելի քան 1,4 միլիոն մարդ է այցելել Կատար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մրցաշարի կազմկոմիտեին։
«Առաջնության ընթացքում Կատարն ընդունել է ավելի քան 1,4 միլիոն հյուր աշխարհի տարբեր ծայրերից, մարզադաշտերում խաղերին ներկա երկրպագուների ընդհանուր թիվը կազմել է մոտ 3,4 միլիոն, այսինքն՝ յուրաքանչյուր հանդիպման միջին երկրպագուների թիվը գերազանցել է 53 հազարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ֆուտբոլային հանդիպումներին մարզադաշտերի առավելագույնը 96%-ը զբաղված է եղել։ Կատարն առաջին արաբական և մուսուլմանական երկիրն է, որն իրավունք ստացավ ընդունել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Նշենք, որ քիչ անց կմեկնարկի ԱԱ 2022 թվականի եզրափակիչ փուլը։ Գավաթի համար պայքարի դուրս կգան Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։