Պատահարներ
Խոշոր ավտովթար Դավթաշենի կամրջի վրա
Դեկտեմբերի 18-ին, ժամը 16։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 3 ավտոմեքենա․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1991 թ․), Ford Transit (վարորդ՝ Ա․ Պ․), Kia Sorento (վարորդ՝ Ա․ Մ․), BMW (վարորդ՝ Գ․ Գ․) և Օpel Astra (վարորդ՝ Գ․ Դ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները, շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնը։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզում բախվել են հարազատ եղբայրների մեքենաները․ կան զոհեր և վիրավորներ
Օրբելի փողոցում՝ չբնակեցված տան հավաքած աղբից, մաքրուհիները 12.5 կգ ոսկի են գտել
Սպանություն Գեղարքունիքում․ ինչ է կատարվել երեկ երեկոյան
Երևանում՝ գիշերային ակումբում, կանայք և տղամարդիկ հայհոյել և հարվածներ են հասցրել միմյանց
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժեղ կարկուտից երիտասարդ նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
5.0