«Նա չունի ոչ որակավորում, ոչ էլ այդ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու ունակություն». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լուրջ չի ընդունում Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին: Ըստ Թուրքիայի նախագահի` Բորելը չի կարող որոշել և կարգավորել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես Բորելին որպես զրուցակից չեմ ընկալում։ Նա կարող է լինել միայն Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի զրուցակիցը։ Դա տգեղ հայտարարություն է։ Նախ ՝ Բորելը չի կարող որոշել և կարգավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա չունի ոչ որակավորում, ոչ էլ այդ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու ունակություն», - Թուրքմենստանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել Է Էրդողանը։
Էրդողանը նաեւ Բորելին մեղադրել է «հացահատիկային գործարքի» իրականացման Թուրքիայի նախաձեռնությունների համար անշնորհակալ լինելու մեջ։
«Բոլոր եվրոպական առաջնորդները շնորհակալություն են հայտնում մեզ, իսկ դուք ոտքի եք կանգնում եւ նման հայտարարություն անում», - ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Անկարայի եւ Մոսկվայի առեւտրային հարաբերությունները եւ Արեւմուտքի պատժամիջոցային քաղաքականությանը Թուրքիայի չմիանալը ԵՄ-ում անհանգստության պատճառ է համարում:
Նմանատիպ հոդվածներ
«ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում». Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազամատակարարման խափանման հետևանքով ԼՂ-ում 120000 մարդ հայտնվել է պատանդի կարգ...
«Առանց որևէ նախապայմանի բացել Լաչինի միջանցքը». Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի ԱԳՆ-ն թվիթերյան իր էջում հաղորդարություն է տարածել, որով Ադրբեջանին կոչ է արել առանց նախապայմանների բացել Լեռ...
Կլաարը՝ եվրոպացի դիտորդների՝ Լաչինի միջանցքում հայտնվելու լուրերի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է. «Տեսանյ...
Տեղեկատվական շտաբը՝ Լաչինի միջանցքի մասին
Արդեն վեցերորդ օրն է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին գրում է Արցախի...