Կոսովոն ԵՄ -ին անդամակցելու հայտ է ներկացրել
Մասամբ ճանաչված Կոսովոյի հանրապետությունը դեկտեմբերի 15-ին դիմել է Եվրամիությանն անդամակցելու համար։ Այս մասին հայտնում է KosovaPress-ը։
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին դիմումը ներկայացրել է Չեխիայում՝ մի երկրում, որը զբաղեցնում է ԵՄ խորհրդի նախագահի պաշտոնը վերջին վեց ամիսների ընթացքում։ Նա հանդիպել է նաեւ Չեխիայի արտգործնախարար Միկուլաս Բեկի հետ։
«Մենք ցանկանում ենք մեր երկրում կառուցել Եվրամիությունը մեր ժողովրդի հետ»,- ասել է Կուրտին, փոխանցում է Reuters-ը։
Սերբիայի նախագահ (երկիրը Կոսովոն համարում է իր տարածքի մաս) Ալեքսանդր Վուչիչն իր հերթին հայտարարել է, որ Կոսովոյի՝ ԵՄ անդամակցության դիմումը խախտում է Վաշինգտոնի համաձայնագրերը, փոխանցում է Tanjug-ը։
Վաշինգտոնի համաձայնագրերը ստորագրվել են Կոսովոյի և Սերբիայի միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ 2020 թվականին։ Փաստաթղթի համաձայն՝ Պրիշտինան պարտավորվել է չառաջարկել իր թեկնածությունը միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար, իսկ Բելգրադն իր հերթին պետք է դադարեցնի մյուս երկրներին համոզել չեղյալ համարել Կոսովոյի անկախությունը։
Մինչ այժմ Կոսովոն միակ երկիրն էր տարածաշրջանում, որը երբեք ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, նշում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ին Կոսովոյի անդամակցության գործընթացը, որը կախված է նաև հարեւան Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորումից, կարող է տևել «տարիներ» և նույնիսկ «տասնամյակներ»։
Այս ֆոնին բալկանյան մեկ այլ երկիր՝ Բոսնիա և Հերցեգովինան, դեկտեմբերի 15-ին ստացել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, Twitter-ում հայտնել է Ավստրիայի ԵՄ հարցերով և Սահմանադրության հարցերով նախարար Կարոլին Էդստադլերը։ Մինչ այդ՝ 2005-ին Հյուսիսային Մակեդոնիան ստացել էր թեկնածուի կարգավիճակ, 2008-ին՝ Չեռնոգորիան, 2009-ին՝ Ալբանիան և Սերբիան։