«Ալիևն է պահանջում, որ մենք չօգտագործենք Լեռնային Ղարաբաղ ձևակերպում». Մարուքյան
Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Արցախում ստեղծված իրավիճակից` պարբերաբար օգտագործելով «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը, ոչ թե Արցախի Հանրապետություն:
Hraparak.am-ի դիտարկմանը, թե ինչու է օգտագործում «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը, որն ավելի շատ ադրբեջանական թեզ է, Մարուքյանն ասաց.
«Դուք շատ սխալ ձևակերպում եք տալիս, ադրբեջանական թեզ է «Ղարաբաղի տնտեսական գոտին»: Ես օգտագործում եմ և Լեռնային Ղարաբաղ, և Արցախ, բայց երբ որ միջազգային գործընկերների հետ եմ շփվում, հիմնականում օգտագործում եմ Լեռնային Ղարաբաղ, որովհետև դա եռակողմ հայտարարությամբ է ֆիքսված»:
Մարուքյանի խոսքով, եթե իրենք չօգտագործեն «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը, դա կնշանակի, որ իրենք կատարում են Իլհամ Ալիևի պահանջը:
«Իլհամ Ալիևն է պահանջում, որ մենք չօգտագործենք Լեռնային Ղարաբաղ»,-ասաց Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի փակման խնդրի մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարով, իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել Լաչինի միջանցքի փակման խնդրին։ «Մենք անհանգստացած...
«Որևէ մեկը չպետք է պարանն իր կողմ ձգի». Զախարովան` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է պարտադիր իրականացվի բոլորի կողմից։ Այսօրվա ճեպազրույցի ժամանա...
Փաշինյանի հայտարարությունը` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարո...
«Արցախի ժողովրդի անունից հայտարարում եմ». նախագահը գրառում է արել
Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմվ...