Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Հարավային Կովկասում կարող է վտանգավոր լինել. ՌԴ-ում Իրանի դեսպան
Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Հարավային Կովկասում կարող է վտանգավոր լինել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Նա նաև հավելել է, որ Իրանը հանդես է գալիս տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության օգտին:
Դիվանագետը նշել է «3+3» ձևաչափի կարևորությունը և Իրանի ակտիվ դերակատարությունն այս հարթակում, որն ուղղված է փոխգործակցությանն ու բանակցություններին։
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գերատեսչությունը վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս նման հայտարարություններով: Ադրբեջանից էլ մեղադրում են Իրանին հայամետ քաղաքականություն վարելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի փակման խնդրի մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարով, իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել Լաչինի միջանցքի փակման խնդրին։ «Մենք անհանգստացած...
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ԱՄՆ Պետդեպրտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գրառմամբ, կոչ է ա...
Փաշինյանի հայտարարությունը` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարո...
Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը․ ՀՀ փոխնախարար
Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահնե...