ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահները նոր ուժեր են կենտրոնացրել սադրանքի վայրում
Ռուս խաղաղապահները սադրանքի հատվածում կենտրանացրել են նոր ուժեր: Տեսանյութում երևում է ինչպես են խաղաղապահ զորախմբի նոր ուժեր մոտենում տարածք: Ադրբեջանցի այսպես կոչված խաղաղապահները շարունակում են իրենց սադրանքը Լաչինի միջանցքում` երկկողմանի փակ պահելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ ադրբեջանցիները 2 ավտոբուսով զինվորականների են բերել Լաչինի միջանցք:
Հիշեցնենք, որ սադրանքը հրահրվել է երեկ առավոտյան` ժամը 10:30-ի հատվածում: Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Այսպես կոչված «բնապահպանները» հանդիպում են պահանջել Վոլկովի հետ։ Նշվում է, թե նրանց ակցիան՝ ընդդեմ հանքավայրերի ապօրինի շահագործման։ Փաստ է, որ Ադրբեջանի նման բռնատիրական երկրում հնարավոր չէ նման ակցիաներ կազմակերպել առանց իշխանությունների հովանավորչության և սա հերթական սադրանքն է Բաքվի կողմից։
Արցախում հասունանում է հումանիտար ճգնաժամ: Մարդիկ չեն կարուղանում Հայաստանից Արցախ գնալ և հակառակը: Անհնարին է դարձել շտապ բուժօգնություն տրամադրելու համար Արցախի հիվանդանոցներից մարդկանց տեղափոխումը Հայաստանի հոսպիտալներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահները նոր ուժեր են կենտրոնացնում մայրուղում. նոր կադրեր են տարածվել
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուս խաղաղապահները նոր ուժեր են կենտրոնացնում Բերձորի միջանցքում ադրբեջանական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցում նաև վրաններ են տեղադրում
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցում նաև վրաններ են տեղադրում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահները...
Արցախը ՀՀ-ին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ-ն պարզաբանում է
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։ Այս մասին հայտնում է Արցախի...
Բաց մեսիջ Թեհրանին. Ադրբեջանն ու Թուրքիան Իրանի հետ սահմանին զորավարժություններ են անցկացնում
Ռազմական ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են ադրբեջա...