Արցախը ՀՀ-ին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ-ն պարզաբանում է
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն։
«Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ:
ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա. Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու:
Վոլկովի պնդմամբ՝ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար: Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարցերով նիստ է անցկացվել
Դեկտեմբերի 7-ին Երևանում հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստի շրջանակներում կայացել է պաշտպանակա...
Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում
Մինչ Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների դեմ նոր ցամաքային գործողության, Ռուսաստանը մեծացնում է...
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի
Դեկտեմբերի 8-ից 9-ը ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորած պատվիրակությունը Բ...
Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության...