Հասարակություն

Կոռուպցիոն սկանդալ` Ֆուտբոլի ԱԱ2022-ի շուրջ. ձերբակալվել են Եվրախորհրդարանի պատգամավոր և այլ պաշտոնյաներ

Կոռուպցիոն սկանդալ` Ֆուտբոլի ԱԱ2022-ի շուրջ. ձերբակալվել են Եվրախորհրդարանի պատգամավոր և այլ պաշտոնյաներ
2022 թվականի աշխարհի առաջնության շուրջ կոռուպցիայի գործով Եվրախորհրդարանի անդամից բռնագրավվել է 1,58 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Говорит Москва-ն: Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր կողմ…

2022 թվականի աշխարհի առաջնության շուրջ կոռուպցիայի գործով Եվրախորհրդարանի անդամից բռնագրավվել է 1,58 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Говорит Москва-ն:
 

Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր կողմ են քվեարկել սոցիալիստական ​​խմբակցության ներկայացուցչին պաշտոնանկ անելու օգտին։ Հույն նախկին հեռուստահաղորդավարը, ով գլխավորում էր Արաբական թերակղզու հետ հարաբերությունների հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակությունը, ձերբակալվել է դեկտեմբերի 9-ին։
 

Կալանավորված են նաև Եվրախորհրդարանի սոցիալիստական ​​խմբակցության նախկին պատգամավոր Պյեր-Անտոնիո Պանցերին և արհմիությունների միջազգային համադաշնության ղեկավար Լուկա Վիսենտինին։ Ոստիկանները նրանց տներում հայտնաբերել են ավելի քան 600 հազար եվրո կանխիկ գումար:

Ըստ դատախազների՝ գործով մեղադրյալները վճարի դիմաց գործել են՝ ելնելով Քաթարի շահերից՝ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելիսայդ երկրի իմիջը բարելավելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Լաչինի միջանցքը բացելու համար. ՌԴ ՊՆ

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարու...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250