Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. Արցախի ՆԳՆ
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։
»Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։
Լուսանկարը` Լիսագորից»-նշվում է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի բնակիչներին տարհանելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր, բնակիչներին տարհանելու վերաբերյա...
Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Լաչինի միջանցքը բացելու համար. ՌԴ ՊՆ
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարու...
Արցախի ՆԳՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
‼Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100...
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը դեռ փակ է երեխաներով ընտանիքներին կտեղափոխեն Ստեփանակերտ. Դավիթ Գալստյան
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը շարունակում են փակ պահել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ...