Պարզվել են ժամկետային զինծառայողի սպանության հանգամանքները. ՔԿ
Պարզվել են 2021թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ի սպանության դեպքի հանգամանքները:
Դեպքի առթիվ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ նշված օրը` ժամը 09:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, դիտակետի ներսում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, զրույցի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող Մ.Թ.-ն հայհոյանքներ է հնչեցրել համածառայող Է.Բ.-ի հասցեին։
Դրանից հետո, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինս իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի ապահովիչը դնելով մենահատ դիրքի վրա, լիցքավորել է այն և մեկ կրակոց արձակել Մ.Թ.-ի ուղղությամբ: Արդյունքում, վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Է.Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին):
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որը քրեական վարույթի նյութերի հետ ուղարկվել է դատարան՝ գործն ըստ էության քննելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախը ՀՀ-ին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ-ն պարզաբանում է
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։ Այս մասին հայտնում է Արցախի...
Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության...
Դոնեցկի կեսից ավելին ռուսական ուժերն «ազատագրել են». Պուշիլին
Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինն ասել է, որ մարզի տարածքի կեսից մի փոքր ավելին ռուսական ուժերն «ազատագրել են»։ ...
Ռուսաստանը սկսել է նոր թափով հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին. BBC
Ուկրաինայի քաղաքներին հարվածների ինտենսիվությունն ուժեղացել են այս շաբաթ: Ռուսաստանը նոր թափով է թիրախավորել երկրի քաղաք...