Ռուսաստանը սկսել է նոր թափով հարվածներ հասցնել ուկրաինական քաղաքներին. BBC
Ուկրաինայի քաղաքներին հարվածների ինտենսիվությունն ուժեղացել են այս շաբաթ: Ռուսաստանը նոր թափով է թիրախավորել երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները: Խարկովը հոսանքազրկվել է, իսկ Կիևի հյուսիս-արևելքում պայթյուններ են որոտացել։ Պաշտոնյաները նախազգուշացրել են Կրիվոյ Ռոգում բնակելի շենքի գնդակոծությունից հետո հնարավոր զոհերի մասին։ Գրում է BBC-ն:
Մի քանի այլ քաղաքներ նույնպես տուժել են: Հարավային Նիկոլաև քաղաքի քաղաքապետ Վիտալի Կիմը հայտնել է, որ նախնական տվյալներով արձակվել է մինչև 60 հրթիռ։
Ռուսաստանի հետ Ուկրաինայի հյուսիսային սահմանի մոտ գտնվող Սումիի շրջանի նահանգապետը հայտնել է, որ այնտեղ նույնպես անջատվել է էլեկտրաէներգիան: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն էլ կոչ է արել մարդկանց չլքել կացարանները։
Ուկրաինայում ձմռան պատճառով միլիոնավոր ուկրաինացիներ մնացել են առանց էլեկտրականության: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը հինգշաբթի նախազգուշացրել է, որ էլեկտրաէներգիայի օբյեկտների վրա հետագա հարձակումները կարող են «հանգեցնել հումանիտար իրավիճակի հետագա լուրջ վատթարացման և նոր տեղահանումների պատճառ դառնալ»։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևից ամիսներ շարունակվող խնդրանքներից հետո վերջնականացնում է դեպի Ուկրաինա Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ ուղարկելու ծրագրերը:
Նմանատիպ հոդվածներ
Կհստակեցվի զինծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության...
Արցախը ՀՀ-ին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ-ն պարզաբանում է
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։ Այս մասին հայտնում է Արցախի...
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության...
ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը, հայտնում են ՌԴ պաշտ...