Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:
Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները:
«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝ Դ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝ Ա. ՄՈՍԻՅԱՆ
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»
խմբակցության ղեկավար՝ Դ. ԳԱԼՍՏՅԱՆ
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ»
խմբակցության ղեկավար՝ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ - ՔՄԴ»
խմբակցության ղեկավար՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշի...
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյ...
Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է News.am-ի հետ և մանրամասներ ներկայացրել ինչպես Կաշենում տեղ...
Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկ...