Արցախ-Հայաստան միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. ԱՀ ՆԳՆ
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Ընդգծվում է, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
«Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի հրամանատարությանը դիմել էր, որպեսզի թույլ տան այցելել Դրոմբոն եւ Կաշենի հանքավայրեր։
Դրանից հետո՝ դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։
Այս պահին էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշի...
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյ...
Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է News.am-ի հետ և մանրամասներ ներկայացրել ինչպես Կաշենում տեղ...
Վահրամ Դումանյանը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկ...