ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավիճակը փխրուն է․ Միրզոյանը՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման մասին
Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նա ասաց, թե ռուս խաղաղապահների հետ բանակցության արդյունքում հարցն արագ հարթվել է:
«Կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ կամ առաջարկներ ու պահանջարկներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել ու արձանագրվել են բոլոր կողմերի կողմից: Իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն ու նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի սրացմանը, միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում:
«ՊԲ-ին անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ բանակի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հայության պաշտպանութունն է ու սա այսօր, առավել քան երբևէ, պահանջված է: ԼՂ- հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների, գազն են փակում: Երբ որ կվերանան ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ, կարծում եմ, ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր այլ սցենարներ, այս պահին կարող ենք արձանագրել ,որ գոյաբանական վտանգը կա»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք, կոնկրետ արդյունք չունեցանք․ Փաշինյան
Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր կոչով դիմում եմ համայն հայությանը․ Արցախի նախագահ
Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում դիմեց արցախցիներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարո...