Լուգանսկի հետ սահմանին անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների վրա. «Վագներ» խմբավորումը արձագանքել է մեղադրանքներին
Նովոշախտինսկի արվարձանում, որը գտնվում է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ սահմանի մոտ, անհայտ տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրա, որից հետո դիմել փախուստի։ Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, որ կրակ բացած անծանոթը «Վագներ» խմբավորման անդամ է եղել:
Երեքշաբթի ժամը 12:00-ի սահմաններում Նովոշախտինսկի արվարձանում, որը գտնվում է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հետ սահմանի մոտ, կամուֆլյաժով անհայտ տղամարդը կրակ է բացել ոստիկանների վրա, որից հետո դիմել է փախուստի։ Ոստիկաններից մեկը հրազենային վնասվածք է ստացել: Քաղաքը միջոցներ է ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու և ձերբակալելու համար։
Նշվում է, որ ոիրավոր ոստիկանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Վագներ» խմբավորման հիմնադիր Պրիգոժինը` արձագանքելով լուրին, հայտնել է, որ հետաքննությունը կպարզի՝ արդյոք Նովոշախտինսկում կրակոցներ արձակած անձն իրո՞ք ծառայել է իր շարքերում, թե ոչ: