Աղաջանյանը` ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին
ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ԵԱՀԿ ԽՎ–ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով դեկտեմբերի 3–ին որոշ ժամանակ ճանապարհը փակելու խնդրին, նշեց, որ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելը խնդրահարույց է։
«Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ինչի արդյունքում դե ֆակտո Լաչինի միջանցքը փակվել է, բնականաբար, խնդրահարույց է։ Կարծում ենք, որ ռուս խաղաղապահների հետ պետք է անենք ամեն ինչ, որ նման բան չկրկնվի»,–ասաց Աղաջանյանը։
Աղաջանյանն ընգծեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրվում է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, Հայաստան–Արցախ կապը պետք է առանց խոչընդոտների լինի։ Նա նշեց, որ որևէ խոչընդոտող դետալ անընդունելի է։
Հիշեցնենք` Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նմանատիպ հոդվածներ
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Միջազ...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամների...