Պուտինն արգելել է ԼԳԲՏ քարոզչությունն երկրում. օրենքների փաթեթ է ստորագրվել
Պուտինը ստորագրել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրենքների փաթեթ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
️ ️Ըստ օրենքի` արգելվում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ, նախասիրություններ և սեռափոխություն քարոզող նյութերով ֆիլմերի վարձույթի վկայականի տրամադրումը: Արգելվում են ոչ ավանդական սեռական հարաբերությունների, նախասիրությունների ցուցադրմամբ և քարոզչությամբ գովազդներն ու հրապարակումները, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչության արգելքի տակ կհայտնվեն նաև գրքերը, ֆիլմերն և տեսալսողական ծառայությունները:
Նախատեսվում է նաև պատասխանատվության ենթարկել` նշված հոդվածների համաձայն.
1. պատասխանատվություն մանկապղծության քարոզչության համար (տուգանք քաղաքացիների համար ՝ մինչև 800 հազար ռուբլի, կազմակերպությունների համար ՝ մինչև 10 միլիոն, իսկ օտարերկրացիների համար՝ նաև վտարում)
2. պատասխանատվություն անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների, նախասիրությունների նկարագրության կամ պատկերի տարածման համար (տուգանք քաղաքացիների համար ՝ մինչև 200 հազար ռուբլի, կազմակերպությունների համար ՝ մինչև 4 միլիոն, իսկ օտարերկրացիների համար ՝ նաև արտաքսում)
3. ոչ ավանդական սեռական հարաբերությունների,նախասիրությունների ցանկացած քարոզչության արգելք, ոչ միայն անչափահասների շրջանում (և տուգանքները քաղաքացիների համար ավելանում են 100 հազարից մինչև 400 հազար ռուբլի, իսկ կազմակերպությունների համար ՝ 1 միլիոնից մինչև 5 միլիոն)
Նյութում ասվում է նաև, որ «Ռոսկոմնադզորը» իրավունք կստանա հաստատել ինտերնետի մոնիթորինգի կարգը՝ բացահայտելու այն տեղեկությունները և ծրագրերը, որոնց հասանելիությունը ենթակա է սահմանափակման ՝ ԼԳԲՏ եւ մանկապղծության քարոզչության արգելքի շրջանակներում
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարել,ասվել է, որ ՀԱՊԿ-ն է լքում է տարածաշրջանը». ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդա...
«Բաքուն մտադիր է փակել Լաչինի միջանցքը». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել է, թե Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լա...
ՌԴ-ն շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Լավրով
Ռուսաստանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այս մասին Ադրբեջանի արտգործնախարարի հետ...
Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում առաջարկվող լր...