Մակրոնը՝ Ռուսաստանի և արևմտյան երկրների մտադրությունների մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ իր երկիրը և արևմտյան մյուս պետությունները չեն ձգտում Ռուսաստանի ոչնչացմանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին ֆրանսիացի առաջնորդը հայտարարել է ամերիկյան CBS հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը։
Մակրոնի խոսքով՝ Մոսկվան իբր «որոշակի վրդովմունք» է զգում և կարծում է, որ արևմտյան երկրները ձգտում են «ոչնչացնել Ռուսաստանը»։ «Չեմ կարծում, որ դա մեր ձգտումն է, մենք երբեք նման ձգտում չենք ունեցել Ֆրանսիայում»,- ասաց նա։
«Ավելին, մենք մշակութային և պատմական տեսանկյունից շատ սերտ հարաբերություններ ունենք, և մենք միշտ հարգել ենք Ռուսաստանի ժողովրդին»,- վստահեցրել է նա։ Մակրոնը նաեւ հայտարարել է, որ «շատ երկար խոսակցություններ» է ունեցել ռուսական պետության ղեկավարի հետ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ նման խոսակցությունների ժամանակ «հստակ հասկացություն կար, որ ռուսները մեծ պատմություն ունեցող մեծ ժողովուրդ են»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմում զոհվածների ոսկրեր և 2 քարտեզ․ ԱԱԾ
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զո...
Առարկայական է դառնում մտավախությունը, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում. Փաշինյան
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյ...
Ռուբեն Վարդանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը զրուցել է News.am-ի հետ և մանրամասներ ներկայացրել ինչպես Կաշենում տեղ...
ԱՄՆ-ից՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշի...