ԱՄՆ-ը ներկայացրել է նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը 34 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել են նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել։ Այս մասին գրում է Ixbt.com-ը և նշում, որ B-21-ին նախորդած B-2 Spirit ինքնաթիռի ներկայացումը տեղի է ունեցել 1988 թվականի նոյեմբերին։
Արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում՝ Փալմդեյլի Northrop Grumman-ի գործարանում։ Միջոցառմանը մասնակցել է նաև Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը: Նրա խոսքով՝ աշխարհում գրեթե չկա որևէ ուժ, որը կկարողանա օդում որսալ նորագույն ռմբակոծիչը: Կորպորացիայից հայտնել են, որ սա վեցերորդ սերնդի առաջին ռմբակոծիչն է աշխարհում։ Այն կարող է զինամթերք կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային սարքավորումներով: Ինքնաթիռն աշխատում է նաև ամպային տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս ստեղծել իր «թվային երկվորյակը»՝ մարտական առաջադրանքների կատարումը վերահսկելու համար։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում է ձեռք բերել 750 միլիոն դոլար արժեցող ռմբակոծիչների առնվազն 100 միավոր: Դրանք կփոխարինեն B-1 և B-2 ռմբակոծիչներին:
Ակնկալվում է, որ B-21 Raider-ը օդ կբարձրանա 2023-ին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը կարող է կտրուկ կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը․ ի՞նչ մտավախություն ունի Պենտագոնը
Պենտագոնը մտավախություն ունի, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կարող է դադարեցվել գարնանը։ Դա տեղի կունենա, եթե Կոնգր...
Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում
Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում: Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծա...
Կարմիր գիծ է նշվել․ Շոլցը՝ Ռուսաստանից եկող վտանգի մասին
Վտանգը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում պատերազմի ընթացքում միջուկային զենք կօգտագործի, նվազել է՝ ի...
Իրավիճակը Օդեսայում շատ ծանր է. Զելենսկին դիմել է բնակիչներին
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիև հակահարված է տվել Մելիտոպոլում:Ուկրաինական բանակը հայտարարել...