Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները ստացել են փաթեթներ` ներսում կենդանիների աչքեր
Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն ֆեյսբուքյան իր էջում այտնել է, որ Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցած պայթյունից մի քանի օր անց վեց երկրում Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները ստացել են արյունով ներկված փաթեթներ, որոնցում կենդանիների աչքեր են եղել։
«Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները շարունակում են սպառնալիքներ ստանալ։ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո արյունոտ փաթեթներ են ստացել Հունգարիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում մեր դեսպանատները, Նեապոլում ու Կրակովում գլխավոր հյուպատոսությունները, Բռնոյի հյուպատոսությունը։ Փաթեթները պարունակում էին կենդանիների աչքեր: Փաթեթները թաթախված էին բնորոշ գույնի հեղուկով և համապատասխան հոտ ունեին»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան էլ մեկնաբանել է դեպքերը և նշել.
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ տեղի է ունենում ուկրաինական դեսպանատների և հյուպատոսությունների նկատմամբ ահաբեկման և ահաբեկման լավ ծրագրված արշավ։ Չկարողանալով կանգնեցնել Ուկրաինային դիվանագիտական ճակատում՝ նրանք փորձում են վախեցնել մեզ։ Սակայն կարող եմ ասել, որ այդ փորձերն ապարդյուն են։ Մենք կշարունակենք արդյունավետ աշխատել Ուկրաինայի հաղթանակի համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
«Իհարկե, տիկին Ուրսուլան սխալվեց». Ուկրաինայից զոհերի թիվ են նշել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ փետրվարից ի վեր զոհվել է 10-13 հազար...
«Դրա պատճառով Կիևը մի կողմ է դնում որևէ բանակցության գաղափար». ի՞նչ է ասել Պուտինը Շոլցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել...
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լե...