Պատահարներ
Անչափահաս տղան դանակահարել է հարևանին՝ մորը հարվածներ հասցնելու համար
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 22.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 35-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի միջանցքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր հարևանի 14-ամյա որդին, երբ նա ձեռքերով հարվածներ էր հասցրել պատանու մորը:
14-ամյա պատանին ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, ինքնաթիռը արտասահմանյան ինքնաթիռ էր». մանրամասներ` ինքնաթիռի կործանման մասին
Հայտնի է` ովքեր են ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած անձինք
Բեռնատարը 40 մետր բարձրությունից ընկել է ձորը. վարորդը մահացել է
Դեպքից 2 ժամ հետո 8 մեքենայով եկան. ականատեսը՝ պարեկների մասնակցությամբ սկանդալի մասին
Ավելին Պատահարներ բաժնից
Ուժեղ կարկուտից երիտասարդ նախրապանը ծանր վնասվածքներ է ստացել
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
5.0