Հայտնի է` ովքեր են ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած անձինք
Արտակարգ իրավիճակների նախարության մամուլի պատասխանատու Հայկ Կոստանյանը գրառում է արել.
«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»:
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ևս հայտարարություն է տարածել կործանված մասնավոր ինքնաթիռի վերաբերյալ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում»:
Նմանատիպ հոդվածներ
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, ինքնաթիռը արտասահմանյան ինքնաթիռ էր». մանրամասներ` ինքնաթիռի կործանման մասին
Skay Club-ի հիմնադիր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով Կոտայքի մարզում կործանված ինքնաթի...
Բեռնատարը 40 մետր բարձրությունից ընկել է ձորը. վարորդը մահացել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-...
Դեպքից 2 ժամ հետո 8 մեքենայով եկան. ականատեսը՝ պարեկների մասնակցությամբ սկանդալի մասին
Վանաձորում նոյեմբերի 25-ին Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել 3 քաղաքացի: Տուժածներից եր...
Հարբած վարորդը հետապնդել է Պարույր Հայրիկյանին, սպառնացել ու փորձել հարվածել
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջում գրառում է արել. &nb...