Բայրամովը դժգոհել է ԵԱՀԿ-ից
Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի չարաշահման զոհ է դարձել։ ТАСС-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ըստ նրա` կոնսենսուսի անտեսման օրինակներից մեկն էլ հոկտեմբերի վերջին ընդունված ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը Հայաստան ուղարկելու որոշումն էր։
«Առանց կոնսենսուսի ընդունված Հայաստան կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու որոշումը կազմակերպության անդամ բոլոր երկրների հավաքական կամքով հաստատված մանդատի բացահայտ խախտում էր»,- ասել է Բայրամովը։
Հոկտեմբերի 19-ին ԵԱՀԿ-ն հայտարարեց Հայաստան կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու մասին։
Կազմակերպության տվյալներով՝ առաքելության նպատակն է «գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում»։
«Տեխնիկական թիմը, որը բաղկացած է միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից, կայցելի հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ»,- նշել են ԵԱՀԿ-ում։
Հինգշաբթի Լոձում մեկնարկել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի երկօրյա 29-րդ հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Ար...
Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին, գրում է Mediahub.am-ը։ «Այս պահին կուսակցության անդամներն ու ա...
Զասը` Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ աջակցության մասին
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հե...
Թուրքիան հակամարտության կողմ է. Ռուբեն Վարդանյանը` Արցախի հարցում Թուրքիայի դերի մասին
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վար...