Զախարովան ուկրաինացի քաղաքական գործիչներին հրավիրել է Ղրիմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուկրաինացի քաղաքական գործիչներին հրավիրել է Ղրիմ։
«Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը խոստացել է վեց ամսից Յալթայում հարցազրույց տալ ուկրաինացի լրագրողներին։ Ես ուզում եմ Զելենսկիին և Պոդոլյակին ասել՝ մի հապաղեք, եկե՛ք, լողացե՛ք, եթե ցանկանում եք հարցազրույց տալ՝ տվեք, վերցրեք ուկրաինացի լրագրողներին, համեցե՛ք»,- ասել է Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Ես կարող եմ վստահորեն ասել Զելենսկու գրասենյակի ղեկավարին, որ նա ժամանակ կունենա Յալթայում հարցազրույց տալու, եթե գա: Վերցրեք ուկրաինացի լրագրողների ավելի մեծ խումբ, որպեսզի բոլորը տեսնեն ամեն ինչ, իսկ ի՞նչ խնդիրն կա»,- ասել է Զախարովան։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ինչպես ուկրաինացի, այնպես էլ արևմտյան լրագրողները միշտ էլ հնարավորություն են ունեցել այցելել Ղրիմ։
«Ճիշտ է, այդպես չէին անում, ութ տարի շարունակ ամեն տեսակ հեքիաթներ էին հյուսում, ինչ ուզում էին պատմում, միայն թե նրանք այդպես էլ չեկան հանրապետության տարածք, փաստորեն Դոնբաս չգնացին։ Նրանք ոչ մի տեղ չեն գնացել, որտեղ պատկերը չի տեղավորվում իրենց հիմնական հոսքի մեջ»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները Լեհաստանում զրույց են ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում։ ԶԼՄ-...
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Եր...
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ երեք պատգամավորների հրաժարականների վերաբերյալ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժող...