ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞րն է Վերին Լարսի անցակետում խցանումների պատճառը. ի՞նչ է առաջարկել Հայաստանը
Аuroranews.am-ը շարունակաբար ահազանգեր է ստանում կապված Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերի հետ: Քաղաքացիները նշում են, որ օրեր շարունակ չեն կարողանում հասնել անցակետին, հերթերն ահռելի են, իսկ ապրանքները, որոնք տեղափոխում են, հնարավոր է այդպես էլ տեղ չհասնեն: Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 22-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՌԴ դեսպանին խնդրել է աջակցել Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում:
Аuroranews.am-ը կապ հաստատեց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարություննյանի հետ, հասկանալու` ի՞նչ է անում նախարարությունը իրավիճակին լուծում տալու համար և ի՞նչ արձագանք է եղել ՌԴ դեսպանին ուղղված խնդրանքից հետո:
Նա մասնավորապես նշեց, որ Վերին Լարսի անցակետի կուտակումները պայմանավորված են այս տարվա հոկտեմբերի երկրորդ կեսից սկսած ռուսական կողմից սահմանային անցակետերի վերահսկողական գործառույթների խստացմամբ: Հայկական կողմը մշտական կապի մեջ է ռուս, վրացի և Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ` խնդրին լուծում գտնելու համար: Հայկական կողմը առաջարկներ է ներկայացրել ռուսական կողմին:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար էր պայթել: Ռուսաստանի ԱԴԾ-ն պարզել է, որ բեռնատարը, որի մեջ ենթադրաբար եղել է պայթուցիկը, Օդեսայից մեկնել է Բուլղարիա, Վրաստան, Հայաստան, ապա Վրաստանի տարածքով գնացել Ռուսաստան։ Բեռնատարի վարորդը եղել է Հայաստանի ու Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։ Նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ Ղրիմի կամրջի պայթյունից հետո Վերին Լարսում անվտանգային խնդիրներ են առաջացել:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Ի...
Որքա՞ն է ՀՀ-ում աղքատության մակարդակը` 2021 թվականի տվյալներով. վիճակագրություն
Անցած տարի՝ 2021 թվականին, ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 26,5 տոկոս, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ իջե...
«Վերին Լարսում» 12 նոր գոտի է գործարկվել. Լարսում ստեղծված իրավիճակը կարող է մեղմվել
«Վերին Լարսի» անցակետում երթևեկությունը կիրականացվի գործարկված ևս 12 նոր գոտիներով: Այս մասին հայտարարություն է տարածել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարգություններ՝ Չինաստանում. iPhone-ի գործարանի աշխատողները փակված են եղել աշխատավայրում
Երկու շաբաթ շարունակ Չինաստսնի Foxconn ընկերության iPhone-ի հավաքման գործարանի աշխատողները արգելափակված են եղել իր...