«Մեր նպատակը պարզ է». Քարփենթերը` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու մասին
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքեն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա՝ հաշվի առնելով, որ Բաքուն հրաժարվում է խաղաղ բանակցություններից, եթե դրանց մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է գործընթացում և շահագրգռված է խաղաղության համաձայնագրով: Մենք կշարունակենք ուղիներ փնտրել նախարարների և ղեկավարների միջև շփումը պահպանելու համար:
Գաղտնիք չէ, որ այս հարցում սերտորեն աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ և դիտարկում ենք ԵԱՀԿ գործիքակազմը կիրառելու հարցը: ԵԱՀԿ-ն Հայաստանի խնդրանքով արդեն հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմ կարիքների գնահատման խումբ է ուղարկել: Կառույցն աջակցում է նաև ԵՄ ջանքերին:
Մեր նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք, որ սահմանը հնարավորինս շուտ սահմանազատվի: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմի միջև հնարավորինս շուտ համաձայնեցվի խաղաղության համաձայնագիրը, որ խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, որ այնտեղ ապրող մարդկանց իրավունքները և անվտանգությունն ապահովվեն, և կարողանանք բացել Հարավային Կովկասի պատմության նոր էջը:
Ակնհայտ է՝ այս նպատակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք ձգտում ենք անել հնարավորը՝ ապահովելու այդ արդյունքը»,- ասել է դիվանագետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
ԵՀ-ից հայտնել են` քանի զոհ ունի Ուկրաինան պատերազմից ի վեր
Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 100 000 մարդ: Այս մասին տեղեկությունը Եվրահանձնաժողովի ղեկավա...
«Այն, որ մենք հիմա խնդիրը կլուծենք, դա չի նշանակում, որ խնդիրը կլուծվի». Քերոբյանը` Լարսի մասին
Կառավարությունն ամեն օր աշխատում է այդ ուղղությամբ եւ մենք ամեն օր տեսնում ենք, որ բեռնափոխադրումների թողունակությունը Լ...
«Ռուսաստանի հետ համակարգել ենք Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողությունը». Քալըն
Անկարան Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողության ընթացքում համակարգել է իր գործողությունները Մոսկվայի հետ, երեքշ...