Բայդենը խոսել է ԱՄՆ-ի՝ Իրանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի և փլեյ-օֆֆ դուրս գալու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ֆուտբոլի ազգային հավաքականին Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի և փլեյ-օֆֆ դուրս գալու կապակցությամբ (1:0):
«Երբ ես խոսում էի մարզչի և խաղացողների հետ, ասացի. «Դուք կարող եք դա անել»: Եվ նրանք դա արեցին»,- Բայդենի խոսքերն է մեջբերում NBC-ն:
ԱՄՆ-ի հավաքականը վաստակեց 5 միավոր և B խմբում երկրորդ տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ:
1/8 եզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը դեկտեմբերի 3-ին կխաղա Նիդեռլանդների ընտրանու հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ...
«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը․ Մարուքյան
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։...
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
Ադրբեջանի ՊՆ-ի տարօրինակ պահանջը՝ խաղաղապահներից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարծում է, թե ռուսական խաղաղապահ զորախումբը չի արձագանքում իրենց կոչերին և կանխա...