Տեխնիկական պատվիրակությունները հանդիպել են հայ-թուրքական սահմանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Քալընը, մասնավորապես, հայտարարել է. «Այս ամսվա սկզբին թուրք-հայկական սահմանին տեղի ունեցավ տեխնիկական պատվիրակությունների հանդիպում՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի տարածքում։ Այնտեղ կա կամուրջ, աշխատանքներ են տարվել այն վերանորոգելու և տեխնիկապես նախապատրաստելու ճանապարհային հսկողության, մաքսային հսկողության և նմանատիպ այլ ընթացակարգերի համար, որոնք կյանքի կկոչվեն սահմանի բացումից հետո։
Աշխատանքն իրականացվում էր երկու կողմից, մերոնք նույնիսկ անցան մյուս կողմն ու ճաշեցին նրանց հետ։ Այս տեսակետից կարելի է վստահորեն ասել, որ դրական գործընթաց է ընթանում։ Մոտ ապագայում հնարավոր է թույլատրել երրորդ երկրների քաղաքացիներին, դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց ճամփորդությունը»,- թուրքական A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ և ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը։
Քալընը նաև նշել է, որ այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջադեպերը դադարել են, մարել, բանակցությունները վերսկսվել են և ընթանում են ճիշտ ուղղությամբ։ Ըստ Քալընի, Հայաստանի ու Ադրբեջանի և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների միաժամանակյա կարգավորումն ավելի հարթ կընթանա։
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստ...
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը` պատգամավորների մանդատից հրաժարվելու մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հյանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է խմբակցության կազմում ընդգրկված «Վերածնվ...
Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարցի կարգավորումը. Զախարովա
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դ...
Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անցկացնում` քարտեզ չունենալով. Լավրովը` հայ-ադրբեջանական հարցի մասին
Արևմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կա...