ԵԱՏՀ-ում հայտարարել են ընդհանուր վճարային համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՀ) հայտարարել են համընդհանուր վճարային համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին, որով նախատեսվում է թողարկել ընդհանուր քարտ՝ միավորելով ԲՐԻԿՍ-ի և ԵԱՏՄ-ի երկրները։ Այս մասին «Իզվեստիա» թերթին ասել են ԵԱՏՀ մամուլի ծառայությունում։
«ԵԱՏՀ-ում հետեւողական աշխատանք է կատարվում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ուղղությամբ, և այս հարցում լուրջ առաջընթաց է ապահովվել։ Աշխատանքը կատարվում է երեք հատվածներում՝ բանկային, ապահովագրական, ինչպես նաեւ արժեթղթերի շուկայում»,- նշել են հրապարակման մեջ։
Մամուլի ծառայությունում ավելացրել են, որ աշխատանքի հիմնական ուղղությունը ընդհանուր բորսայական տարածքի ստեղծումն է, ուստի այժմ սձեւավորվում է նախագծի ճանապարհային քարտեզը։ Բացի այդ, դեռեւս անցած տարի միության երկրների միջեւ համաձայնագիր է կնքվել վարկային պատմությունների մասին տեղեկությունների փոխանակումը կարգավորելու մասին։ Ուստի մինչեւ 2025թ. ԵԱՏՄ-ում կարող են ստեղծվել կապիտալի ազատ տեղաշարժի պայմաններ։
ԵԱՏՀ-ում նշել են, որ կարող է ստեղծվել նաեւ վերազգային մարմին, որը կարող է կարգավորել ֆինանսների շուկան։ Բացի այդ, նախագիծը կարող է հետաքրքրել նաեւ ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) գործընկերներին։
Նմանատիպ հոդվածներ
Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ. Հնդկաստանի ԱԳՆ
Մենք պետք է էլ ավելի խորացնենք համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս մասին ասված է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանա...
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը` պատգամավորների մանդատից հրաժարվելու մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հյանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է խմբակցության կազմում ընդգրկված «Վերածնվ...
«Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը կայանա»․ Աղաջանյան
Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստ...
Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարցի կարգավորումը. Զախարովա
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դ...