Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար․ Մարուքյան
Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ Բաքվի՝ Երևանին ուղղված հերթական մեղադրանքներին անդրադառնալով, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հայտնել էր, թե օգոստոսից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին՝ Քելբաջարի և Լաչինի հատվածներում անցած տարի Հայաստանում արտադրված ականներն են հայտնաբերվել», պնդելով, թե այդ ականները վկայում են, որ Հայաստանը Լաչինի միջանցքն «օգտագործել է ապօրինի ռազմական գործունեության համար»՝ «կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության 6-րդ կետը»։
«Ինչի՞ համար է սա արվում, սա արվում է մեկ բանի համար, որ Լաչինի միջանցքի նկատմամբ փորձեն վերահսկողություն սահմանել և հիմա այդ, այսպես կոչված, սոուսն են պատրաստում: Հիմա մենք արձագանքել ենք և մեր միջազգային բոլոր գործընկերներին տեղեկացնում ենք, որ այդ ականները հանվել են նշված վայրերից, այսինքն, Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից», - նշել է Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Եր...
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները Լեհաստանում զրույց են ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում։ ԶԼՄ-...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...