Ալիևը բողոքել է Իրանից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդես է եկել մի շարք հայտարարություններով։ Նա խոսել է նաև Իրանում ադրբեջանի ուսուցման բացակայության մասին և նեղսրտել, որ Իրանում կան դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է հայերենով։
«Ադրբեջանում 340 դպրոց կա, որտեղ ուսուցումն իրականացվում է ռուսերենով։ Հանրապետությունում գործում է նաև վրացերեն ուսուցանող 10 դպրոց։ Վրաստանում ադրբեջաներեն լեզվով 116 դպրոց կա։ Իրանում կան դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է հայերենով, բայց չկան դպրոցներ, որտեղ դասերը ադրբեջաներենով են։ Ինչպե՞ս կարող է սա լինել: Եթե ինչ-որ մեկն ասում է, որ սա միջամտություն է ներքին գործերին, ապա մենք բացարձակապես հերքում ենք նման հայտարարությունները։ Մենք բարձրացնում ենք Իրանի դպրոցներում ադրբեջաներեն ուսուցման հարցը, քանի որ հակառակ դեպքում Իրանի ադրբեջանցիները, ովքեր խոսում են իրենց մայրենի լեզվով, կորցնում են լեզվի գրական բաղադրիչը, ադրբեջաներենը մնում է միայն կենցաղային մակարդակում»,- ասել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
«Չեք էլ պատկերացնում, թե ինչպես կպատասխանենք». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն OHT հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ եթե իր երկիրը հարձա...
«Դրա մասին խոսք լինել չի կարող». Պեսկով
Ուկրաինան չի հրաժարվել այն դիրքորոշումից, որ Ղրիմը պետք է վերադարձվի ուժային մեթոդներով, իսկ Ռուսաստանի համար Դա նշանակո...
Իրանից ասել են` քանի երկիր է ներգրավված երկրում տեղի ունեցող անկարգություններին
Իրանը հայտնել է, որ երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններին ներգրավված է 47 երկիր։ Իրանի խորհրդարանի մշակութային...