Ֆրանսիան այլևս չի կարող մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին․ Ալիևը նեղսրտել է
Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հարցազրույցում քննադատել է Ադրբեջանին և մեզ մեղադրել մի բանի մեջ, որը մենք չենք արել։ Դրան հաջորդեց Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձեւը, որը բացարձակապես անընդունելի է եւ վիրավորական։ Այնուհետև սպասվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի ևս մեկ հակաադրբեջանական բանաձև, ապա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով Ֆրանսիայի կողմից մեզ վրա հարձակվելու փորձ։ Սա անընդունելի է, քանի որ Ֆրանկոֆոնիան մարդասիրական կազմակերպություն է։
Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովում։
Երկրի ղեկավարն ասել է, որ ադրբեջանական կողմն ունի Ֆրանսիայի կողմից Հայաստանի հետ տանդեմով կազմված բնօրինակ տեքստ, որը, նրա խոսքով, լի է մեղադրանքներով ու ակնարկներով։
«Բայց մենք ընկերներ ունենք Եվրոպայում։ Այսպիսով, այս հակաադրբեջանական բանաձեւը ձեւական բան է։ Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է, որ Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին։ Եվ սա ոչ թե մերն է, այլ նրանց մեղքը, քանի որ ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը երբևէ պաշտոնապես կողմ չեն բռնել։ Սա նշանակում է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպումը չի կայանա։ Եվ մենք կդիտարկենք այլ այլընտրանքներ: Տեսնենք, թե ով և ինչ հարթակում հանդես կգա որպես միջնորդ»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նա ընդգծել է, որ Մակրոնի՝ բրյուսելյան հանդիպմանը մասնակցելու Փաշինյանի պայմանը համարում է «որպես խաղաղ բանակցությունները խաթարելու փորձ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց բանաձևը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։
Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից ու երաշխավորել, որ Լաչինի միջանցքի կարգավիճակը մնա անփոփոխ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
Պուտինն ու Ալիևը զրուցել են․ Կրեմլից հայտնել են, թե որն է եղել քննարկման թեման
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկվել է Մոսկվայի, Բաքվի և Եր...
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարները Լեհաստանում զրույց են ունեցել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում։ ԶԼՄ-...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...