Պետության հատկացրած10 մլն դրամով հնարավոր չէ տուն գտնել. Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անում

 Արցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց՝ պահանջելով լուծել իրենց բնակարանային հարցը։ Գրում է Sputnik Արմենիան:

 

Մասնավորապես, կառավարության մոտ հավաքվել են Քաշաթաղի, Բերձորի նախկին բնակիչները։

Նրանք բողոքում են, որ պետությունը չնայած 10 մլն դրամին համարժեք սերտիֆիկատ է տրամադրել, բայց տները շատ թանկ են, և հնարավոր չէ 1 տարի ժամկետում (սերտիֆիկատի օգտագործման վերջնաժամկետն է) տուն գնել։

Բնակիչների խոսքով` հավելյալ գումար է պետք, բայց բանկերը հրաժարվում են գումար տրամադրել, գործարք կնքել՝ իրենց կանգնեցնելով խնդրի առջև։

 

«Իրենք առանց մեզ հետ խորհրդակցելու, բնակարանների գներին տեղեկանալու որոշել են, որ եթե Երևանում ցանկանանք տուն գնել, մեզ կտրամադրեն 8 մլն դրամի սետիֆիկատ, իսկ մարզերում՝ 10 մլն դրամի»,–ասաց բնակիչներից մեկը։

Ցույցի մասնակիցների տեղեկություններով, մոտ 25 ընտանիքի սետիֆիկատ են տրամադրել, որոնցից 2 –3 ընտանիք փորձել են տուն ձեռք բերել, բայց դեռ չի հաջողվել։

 

Բնակիչները շեշտում են, որ իրենց բողոքն ուղղված է Արցախի և Հայաստանի իշխանություններին, քանի որ երկու կողմից էլ միայն խոստումներ են լսել։ Առջևում ձմեռ է, իսկ նրանցից շատերին վարձով բնակարաններից անգամ դուրս են հանում։

 

Քաշաթաղի ու Բերձորի նախկին բնակիչների բողոքի ակցիան

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները Կառավարության շենքի հետևի մուտքի մոտ սպասում են մինչև պաշտոնյաները դուրս գան, որպեսզի չկարողանան առանց իրենց հարցերին պատասխանելու հեռանալ։

Քաղաքականություն