ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին հեռու մնալ Երևանում ծրագրվող հակառուսական ակցիայից
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռու մնալ Երևանում ծրագրվող հակառուսական ակցիայիցը։ 24news-ի ձեռքի տակ է հայտնվել Միացյալ Նահանգների դեսպանության կողմից ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին ուղղված նամակ, ըստ որի՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը կոչ է անում հեռու մնալ այն վայրերից որտեղ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ծրագրվում է անցկացնել հակառուսական ակցիաներ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀԱՊԿ-ի։
Նամակում մասնավորապես ասվում է․
«Տեղական լրատվամիջոցները նշում են, որ որոշ ճանապարհներ փակ կլինեն, և ողջ ընթացքում հնարավոր են ցույցեր Երևանում։ Ցույցերը կարող են լինել անկանխատեսելի, և մասնակիցները կարող են ցանկացած պահի փոխել ուղղությունը, երթևեկության և շարժման նոր բլոկներ ստեղծել: Նույնիսկ խաղաղ բնույթ կրող ցույցերը կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, բռնի: Գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն.
• Խուսափեք տարածքից,
• Հետևեք տեղական լրատվամիջոցներին` թարմացումներին ծանոթանալու համար,
• Խուսափեք բազմությունից,
• Խուսափեք ցույցերից։
• Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին ձեր անվտանգության մասին,
• Տեղյակ եղեք ձեր շրջապատից»:
[b7e2b1457d73112712a7ce877bee27ce.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրա...
Երեխաների ապօրինի որդեգրման քրգործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել. ովքե՞ր են նրանք
Երեխաների ապօրինի որդեգրման քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Հակակոռուպցիո...
Խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա. մանրամասներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հունվարի 1...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սպիտակ տանը կազմակերպվել է Բայդենի թոռնուհու պսակադրությունը. ներկա է եղել մոտ 250 հյուր
Սպիտակ տանը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թոռնուհու՝ Նաոմի Բայդենի հարսանեկան արարողությունը, որին ներկա են եղել...